Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ճշմարիտ հաջողություն

Ճշմարիտ հաջողություն
14.07.2012 | 00:37

Հուլիսի 14

Տեր, շնորհակալ ենք Քեզ, որ պահպանեցիր մեզ։

Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ։ Իմ ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե՛ պաշտպանության, և թե՛ պատահարների մեջ։ Իսրայելի ժողովուրդն Իմ պահպանությամբ անցավ Կարմիր ծովը։ Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք, վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեք։
Դուք հաջողության շրջանի մեջ եք արդեն մտել։ Վստահ եղեք. շուտով կտեսնեք ապացույցն այս իրողության։ Ձեր տարակույսներից վեր թող լինի ըմբռնումը, թե Իմ ասածը չի կարող հավաստի ու ճշմարիտ չլինել։
Հավիտենական կյանքի մեջ չկա տարիք։ Խղճահարություն մի ունեցեք ձեր նկատմամբ, այլ հրճվանքի ու երախտիքի զգացում ունեցեք։
Վերջին շաբաթների ծանրությունը կնսեմանա շուտով` ազատագրման ըմբռնումի առջև։ Հիմա աներկյուղ առաջ անցեք ու հաղթահարեք։

Դիտվել է՝ 10171

Մեկնաբանություններ